Անգելա Մերկելի գերատեսչությանը լրտեսելու գործով Գերմանիայի իշխանությունները հետաքննություն են սկսել
Ինչպես հայտնում է գերմանական Der Spiegel պարբերականը, հետաքննության անցկացման պատճառ դարձել է 2014թ. Անգելա Մերկելի գերատեսչության ստորաբաժանումներից մեկի ղեկավարի համակարգչում հայտնաբերած Regin վիրուսը:
Այդ վիրուսի շնորհիվ կարելի է աննկատ լրտեսել օգտատերի գործողությունները և հաքերին տեղեկություն ուղարկել:
Գերմանացի մասնագետները կասկածում են, որ լրտեսական ն ծրագիրը պատկանում է ԱՄՆ-ի ԱԱԳ-ին և Կառավարական կապերի բրիտանական կենտրոնին: Բացի այդ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների հետ կապված դա առաջին դեպքը չէ: 2013թ. հայտնի էր դարձել, որ ԱԱԳ-ն 2002-2013թթ. ընկած ժամանակահատվածում գաղտնալսել է Գերմանիայի կանցլերի հեռախոսահամարը: