Դժբախտ պատահար Մասիս քաղաքում
դիտումներ: 1017
Հոկտեմբերի 26-ին` ժամը 11։25-ի սահմանում, Արարատի մարզի Մասիս քաղաքի «Կայարան» կոչվող տարածքում բետոնե սալիկը պոկվել և ընկել է, ինչի հետեւանքով 1980թ. ծնված Ժորա Փանոսի Բոյմուշակյանը մահացել է, իսկ 1984թ. Բաբկեն Սուրենի Ղարսոյանն այժմ ծանր վնասվածքներով հիվանդանոցում է։
Դեպքի վայր է մեկնել Մասիսի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ նախկին կաշվի գործարանի տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս Բ. Ղ.-ը և Ժ. Բ.-ը եղել են մոտ 5մ բարձրության վրա գտնվող երկաթբետոնե կառուցատարրի (12 քմ) վրա: Դեռևս չբացահայտված հանգամանքներում պանելը պոկվել է և ընկել: Բժիշկները Բաբկեն Սուրենի Ղարսոյանի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: