Արսեն Ջուլֆալակյանը` աշխարհի չեմպիոն
դիտումներ: 1498
Նախկինում այս մրցաձևի Հայաստանի ներկայացուցիչը ուժեղագույն էր դարձել 13 տարի առաջ: Չեմպիոնի կոչմանն արժանացել էր Վաղինակ Գալսյանը:
Ջուլֆալակյանը եզրափակչում 4:0 հաշվով հաղթեց Խորվաթիայի ներկայացուցիչ Նևեն Զուգային:
Մինչ այդ Արսենն առավելության էր հասել ադրբեջանցի Էլվին Մուրսալիևի, ավստրիացի Ֆլորիան Մարչլի, մեքսիկացի Խուան Էսկոբարի, վրացի Զուրաբ Դատունաշվիլիի նկատմամբ: