Հայերեն   English   Русский  

​Սահմանամերձ Այգեհովիտ գյուղի բնակիչներն այսօր փոխհատուցում են ստացել


  
դիտումներ: 3181

Կառավարությունն այսօր փոխհատուցել է ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ համայնքի այն ընտանիքներին, որոնք տուժել էին հակառակորդի հրետակոծություններից: Այգեհովիտի գյուղապետ Լևոն Գրիգորյանը Անկախի թղթակցին հայտնել է, որ վնասի չափը կազմել է 4 միլիոն, 337 հազար դրամ: «Տասներեք ընտանիքներից տասի տներն էին վնասվել, իսկ երեքի ավտոմեքենաներն էին գնդակոծության հետևանքով ջարդուխուրդ եղել: Փոխհատուցումը տրվել է այսօր»: Համայնքի ղեկավարը նաև նշել է, որ հակառակորդի պարբերական կրակոցների հետևանքով այդպես էլ Այգեհովիտում չեն կարողացել շարունակել խաղողաքաղը: Ակնկալվող 250 տոննա խաղողի բերքը մնացել է դաշտում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: