Հայերեն   English   Русский  

​Ես վստահում եմ նրան կյանքս. Բրեդ Փիթը Անջելինա Ջոլիի մասին


  
դիտումներ: 1045

Ավելի քան մեկ տարի է անցել այն բանից հետո, երբ հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին պաշտոնապես միմյանց սիրո և հավատարմության երդում տվեցին, սակայն ամուսինները նախկինի պես խելագարվում են միմյանց համար (փաստացի նրանք միասին են 10 տարուց ավելի): Վերջերս տված հարցազրույցներից մեկի ընթացքում Բրեդ Փիթը պատմել է կնոջ հետ համատեղ նոր ֆիլմի աշխատանքների մասին: Գրում է Spletnik.ru.-ն:

"Զարմանալի է, թե որքան շատ է ինձ դուր գալիս կնոջս հետ միասին աշխատել: Նա չափազանց վճռական է, անհավանական ինտիուցիա ունի և կհավելեմ, որ նա շատ սեքսուալ է աշխատանքի ընթացքում: Ես վստահում եմ նրան սեփական կյանքս», - հայտարարել է երջանիկ ամուսինն ու հայրը:

Փիթի և Ջոլիի հարաբերություններին կարելի է միայն նախաձել: Ամուսինները միասին 6 երեխա են մեծացնում, բարեգործությամբ զբաղվում և բարեհաջող ֆիլմերում նկարահանվում:

Հարցազրույցի ընթացքում Բրեդը պատմել է նաև ընտանեկան պարտականությունների մասին. «Օրվա վերջում մենք ծնողներ ենք դառնում՝ դիմավորում ենք մեր սիրելի և խենթ երեխաներին, քննարկում ենք, թե ինչպես է անցել նրանց օրը և ստուգում՝ արդյոք նրանք բոլորը քնելուց առաջ լվացել են ատամները»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: