Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում ոստիկանությունն անցել է ուժեղացված ռեժիմով աշխատանքի


  
դիտումներ: 458

Ադրբեջանի ոստիկանությունն աշխատելու է ուժեղացված ռեժիմով: Ինչպես հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարությանը, համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՆԳՆ նախարար, գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովը:

Ըստ հրամանագրի՝ Ադրբեջանում նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ ոստիկանություըն հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը աշխատելու է ուժեղացված ռեժիմով:

Հասարակական կարգը պահպանելու համար ընտրությունների օրն ավելացվելու է հսկում իրականացնող ոստիկանների թիվը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: