Գյումրիում խոշոր հրդեհ է, որը 5 ժամ է չեն կարողանում մարել
Շիրակի մարզի փրկարարական վարչություն ահազանգը ստացվել է ժամը 16:20-ի սահմաններում: Հրդեհն այնպիսի մեծ արագությամբ է տարածվել, որ ընդգրկել է հսկայական տարածք: Տեղի առևտրականներն ու պատահական մարդիկ արագ հեռացել են, ոստիկանները փորձում էին տեղանքից հեռու պահել բոլորին:
Փրկարարների աշխատանքին խանգարում է նաև տարածքի անհարմար լինելը՝ շատ նեղ է, ինչպես նաև դիմացը գտնվում են առևտրային տաղվարներ ու սեղաններ: Չի հերիքում նաև ջուրը:
Այս շենքի առաջին հարկում ևս խանութներ են, նեղլիկ տարածքում մեկ հրշեջ մեքենա է կանգնած, փրկարարները շենքի տանիքում են: Անգամ երեկոյան այս ժամին այնտեղ մարդկային մեծ բազմություն է կուտակված, ովքեր ՙԱնկախ՚ի հետ զրույցում նշեցին, թե արդեն քանի ժամ է այս վիճակն է. ՙՉեն մարե էլի, տիա կրակը կե՜րտա՚: Հավելենք, որ այս շենքի հարևանությամբ այլ տներ ու օբյեկտներ էլ կան, մտավախություն կա, որ հրդեհը կարող է մինչև առավոտ տարածվել. քամին օգնում է կայծերի արագ տարածմանը:
Դեպքի վայր էր ժամանել նաև քաղաքպետ Սամվել Բալասանյանը՝ իրավիճակին անձամբ ծանոթանալու համար: