Հայերեն   English   Русский  

Առյուծի հարձակումը աշխատակցի անզգուշության հետեւանք է. Կենդանաբանական այգու տնօրինություն (լուսանկար).NEWS.am


  
դիտումներ: 1296

Երեւանի կենդանաբանական այգում հոկտեմբերի 29-ին առյուծն աշխատակցի անզգուշության հետեւանքով է հարձակվել նրա վրա: Այս մասինNEWS.am-ին ասաց Կենդանաբանական այգու մամուլի եւ հանրային կապերի պատասխանատու Մանե Մադոյանը՝ նշելով, որ Վարդան Գրիգորյանը խախտել է սահմանված հեռավորությունը եւ առյուծը վանդակի ճաղերի արանքից ճանկել է նրա հագուստից:

Դեպքը տեղի է ունեցել մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ՝ չեզոք գոտում: Աշխատակիցը կարողացել է առյուծի ճանկերից ազատվել իր հմտության եւ անվտանգության աշխատակցի շնորհիվ, որը շեղել է կենդանու ուշադրությունը:

Վարդան Գրիգորյանը կենդանաբանական այգու 4 տարվա աշխատակից է, 1 ու կես տարի է՝ խնամում է գիշատիչներին:

Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել ժամը 16:00-ի սահմանում, Վարդան Գրիգորյանը ձախ ձեռքի վնասվածք էր ստացել: Նա այժմ Երեւանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, որտեղ վիրահատվել է, վիճակը ծանր կայուն է: Նրա մոտ ախտորոշվել են ձախ բազկի պատռվածքներով արյունահոսող վերքեր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: