Հայերեն   English   Русский  

ԼՂՀ ՊՆ Լ. Հ. Մնացականյանի պատասխանները Մոսկովյան "Նոյան Տապան" թերթի հարցերին


  
դիտումներ: 1082

1.Այսօր ողջ հայության ուշադրությունը սևեռված է հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին: Ո՞րն է, Ձեր կարծիքով, իրադրության ներկայիս աննախադեպ սրման պատճառը:

Պատ. - Նախ ասեմ, որ ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերի շփման գծում լարվածության աճնկատվեց դեռևս նախորդ տարվա հուլիս-օգոստոսիցսկսած, որը որոշակի ընդհատումներով, սակայն խոշորտրամաչափի հրետանային զինատեսակներիաստիճանական ներգրավմամբ ու ինտենսիվկիրառմամբ, շարունակվում է առայսօր: Ինչվերաբերում է վերջին շրջանում շփման գոտում տեղգտնող սրացումների պատճառներին, ապա ես դրանցիցկառանձնացնեի հետևյալները. նախ` քաղաքականտեսանկյունից պաշտոնական Բաքուն նման քայլերովփորձում է միջազգային հարթակում ցույց տալ իրանհանդուրժողականությունը հակամարտությանգոտում հաստատված “status-quo”-ի հանդեպ և այդ իսկ ճանապարհով ճնշումգործադրել հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգայինկառույցների վրա, իսկ ռազմական տեսանկյունից` փորձարկել սեփական զինուժի պատրաստականությունը`առավել լուրջ և լայնածավալ մարտականգործողություններ վերսկսելու համար: Իհարկե, կան նաև դրանցից ածանցվող այլպատճառներ ևս, որոնք ավելի շատ նպատակաուղղված են ինչպես ներքին լսարանիհետաքրքրությունները բավարարելու, այնպես էլ հայկական կողմի վրահոգեբանական ազդեցություն թողելու նպատակով:

2.Ի՞նչէհակադրումԼՂՀպաշտպանությանբանակը ադրբեջանական գերզինված բանակին: Կարելի է արդյո՞ք իմանալ, թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվում հակառակորդի ագրեսիվ պահվածքը ճնշելու համար: Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներին հուզում է հետևյալ հարցը. Ի՞նչքան կարող են ԼՂՀ պաշտպանության բանակի ուժերը դիմակայել ադրբեջանական բանակին, որը վերջին տարիներին մի քանի անգամ ավելացրել է իր զինանոցը:

Պատ. – Չցանկանալով թերագնահատել հակառակորդի տրամադրության տակ եղած սպառազինության և տեխնիկայի ծավալները, այդուհանդերձ պետք է ասեմ, որ սեփական բանակի գերզինվածության մասին Ադրբեջանի հոխորտանքները ավելի շատ քարոզչություն է, քան իրականություն: Բաքուն սիրում է ուռճացնել իր հնարավորությունները, մեկի փոխարեն ներկայացնել տասը` առանց հաշվի առնելու դրանց որակական չափանիշներն ու կիրառման արդյունավետության աստիճանը: Հակառակ դրան հայկական կողմը գլխավոր շեշտը դնում է ոչ միայն սպառազինության և տեխնիկայի քանակական ցուցանիշների, այլև որակական բնութագրերի վրա: Ելնելով այս իրողությունիցվստահաբար կարող եմ ասել, որ ԼՂՀՊաշտպանության բանակն ունի ադրբեջանական զինուժին պատվով դիմակայելու բոլոր տեխնիկական և բարոյահոգեբանական հնարավորությունները, որոնքպարբերաբար իրենց արտահայտությունն են գտնում առաջնային գծում տեղ գտնողզարգացումներում: Պատերազմների փորձը ցույց է տալիս,որ հզոր ևպաշտպանունակ է այն բանակը, որը բացի գերժամանակակից...





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: