Արթուր Ալեքսանյանը` աշխարհի չեմպիոն
Արթուրը վճռական գոտեմարտում ժամկետից շուտ` 55 վայրկյանում հաղթեց գերմանացի Օլիվեր Հասլերին՝ 8:0 հաշվով:
Մինչև եզրափակիչ հասնելը Ալեքսանյանը պարտության էր մատնել Թուրքմենստանը ներկայացնող Արսլան Սաֆարմամեդովին, հունգարացի Ադամ Վարգային, բելառուս Ալեքսանդր Հրաբովիկին, նաև աշխարհի նախորդ առաջնության եզրափակիչում զիջած օլիմպիական խաղերի չեմպիոն, իրանցի Ղահեմ Ռեզային:
Այսպիսով, գյումրեցի ըմբիշը հարստացրեց մեդալների իր հավաքածուն: Նա օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն:
Հավելենք, որ Հայաստանի ներկայացուցիչներն աշխարհի առաջնությունում աննախադեպ հաջողության հասան: Այս ստուգատեսների տարեգրությունում նախկինում երբեք երկու հաղթող չէինք ունեցել:
Հիշեցնենք, որ չեմպիոն էր դարձել նաև 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը: