Հայերեն   English   Русский  

Վանաձորում կրկին ոստիկաններ են վթարի ենթարկվել. ու էլի մեքենան գլխիվայր շրջվել է (լուսանկար)


  
դիտումներ: 529

Վանաձորում, այսօր՝ նոյեմբերի 11-ին, ոստիկաններ են վթարի ենթարկվել: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ժամը 00:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի վերջնամասում ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնի ծառայող, կոչումով սերժանտ, 22-ամյա Արեն Ա.-ն իր կողմից վարած «Օպել» մակնիշի 34 TZ 596 համարանիշի ավտոմեքենայով, գլիվայր շրջվել է:

Վթարի հետեւանքով վարորդն ու ուղեւոր, ոստիկանության նույն բաժնի ծառայող, 21-ամյա Էրիկ Պ.-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Տուժած ոստիկանների վիճակը գնահատվում է բավարար:

Նշենք, որ Վանաձորում սա մեկ օրում երկրորդ վթարն է ոստիկանների մասնակցությամբ: Երեկ Վանաձորում վթարի էր ենթակվել ոստիկանության Վանաձորի Բազումի բաժնի ծառայողական «Ուազ» մակնիշի 075 ՈՍ 10 համարանիշի ավտոմեքենան:

Վանաձորում վթարի են ենթարկվել ոստիկանները. մեքենան գլխիվայր շրջվել է(լուսանկար)





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: