Հայերեն   English   Русский  

​Բռնաբարություն կատարելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ


  
դիտումներ: 593

ՔաղաքացիԱ. Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ամուսնու հետ վիճաբանելուց հետո, դուրս է եկել տանից և զբոսնել: Գիշերվա ժամին հանդիպելէ ոստիկանության աշխատակիցներին և նրանց ուղեկցությամբ գնացելէ ոստիկանության բաժնի վարչական շենք, որտեղ վերջիններս իրեն հարցեր են ուղղել տանից հեռանալու պատճառների մասին, ապա առաջարկել են վերադառնալ տուն, սակայն ինքը հրաժարվել է: Այնուհետև ինքը դուրս է եկել ոստիկանության բաժնի վարչական շենքից, շարունակել է զբոսնել, որի ընթացքում իրեն է մոտեցել ոստիկանության ծառայողը և առաջարկել է միասին գնալ սրճելու: Ինքն ընդունել է առաջարկը, ոստիկանության ծառայողի հետ գնացել հյուրանոցային համալիր, որտեղ վերջինս իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:

Քաղաքացի Ա. Կ.-ի հաղորդման հիման վրա՝ բռնաբարության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: