Հայերեն   English   Русский  

Եվրոպայի թիմային առաջնություն. 5-րդ տուրի արդյունքները


  
դիտումներ: 581

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող Եվրոպայի թիմային առաջնությունը հատել է միջնագիծը:

Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը երեկ կայացած 5-րդ տուրում ուժերն է չափել իտալացիների հետ և մրցամարտն ավարտվել է ոչ-ոքի՝ 2 : 2: Կանանց ընտրանին, որը մրցել է սերբերի հետ պարտվել է 1 : 3 հաշվով:

Հայաստան – Իտալիա 2 : 2

Արոնյան – Վոկատուրո 1 – 0
Մովսիսյան – Բրունելլո 0 – 1
Մելքումյան – Դվիրնի 1/2
Գրիգորյան – Գոդոնա 1/2

Հայաստան – Սերբիա 1 : 3

Դանիելյան – Ստոյանորիչ 1/2
Մկրտչյան – Վոյինովիչ 1/2
Գալոյան – Չելուշկինա 0 – 1
Գաբոյան – Վելիկիչ 0 – 1

Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր հանգստյան օր է, իսկ վաղը կայանալիք 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը կմրցի Գերմանիայի ընտրանու հետ, իսկ կանանց թիմի մրցակիցը կլինի Իսպանիայի հավաքականը:

Խաղերի սկիզբը՝ Երևանի ժամանակով 19:00-ից:

Պարտիաների ընթացքին կարող եք հետևել այստեղ՝





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: