Հայերեն   English   Русский  

Էչևերիա (Echeveria) ,լուսանկարներ


  
դիտումներ: 4740

Էչևերիան սուկուլենտ բույս է, հաստլիկների (Crassulaceae) ընտանիքից: Տարածված է Մեքսիկայում, ԱՄՆ-ում (Տեխասից Կալիֆորնիա), Պերուում

Echeveria

Էչևերիան անցողուն, բազմամյա կարճահասակ բույս է, երբեմն կիսաթփեր են կարճ ճյուղավորված մսոտ ցողունով: Տերևները դասավորված են խիտ, պարույրաձև` ստեղծելով վարդակ: Երբեմն տերևի ծայրերին կարելի է նկատել կարմրավուն նստվածք: Էչևերիայի տարբեր տեսակները տարբեր պաշտպանիչ ծածկ ունեն`մի մասը մոխրա-սպիտակ նստվածք, մյուսները ` մազմզոտ: Դա օգնում է բույսին պաշտպանվել արևի ուղիղ ճառագայթներից:

Ծաղկման շրջանում Էչևերիայի միջից դուրս է գալիս երկար (երբեմն մինչև 90 սմ) ծաղկաբեր, որի վրա առաջանում են վրձնաձև կամ հովանոցաձև ծաղկաբույլեր`կարմրանարնջագույն կամ կարմրադեղին ծաղիկներով:
Ժողովրդի մեջ հաճախ այս բույսը անվանում են “քարե ծաղիկ”,”քարե վարդ”,”կանաչ վարդ”:

Տեսակները

Echeveria, Սպիտակամազ էչևերիա (Echeveria leucotricha), Փայլուն էչևերիա, Կուզածաղիկ էչևերիա, Դերենբերգի էչևերիա, նրբագեղ էչևերիա,Լաուի էչևերիա,Պեակոցկու էչևերիա, բարձաձև էչևերիա,Շոյի էչևերիա և այլն:

Խնամքը

Լուսավորությունը.բոլոր էչևերիաները լուսասեր են, դիմանում են արևի ուղիղ ճառագայթներին, ուժեղ արևի տակ պաշտպանիչ մոմածածկը ավելի է հաստանում, որից տերևները դառնում են սպիտակաերկնագույն կամ մոխրաերկնագույն, իսկ ծայրերը կարմրում են, շոգից տերևները հնարավոր է կնճռոտվեն և ամբողջ վարդակը սեղմվի:

Ջերմաստիճանը. Գարնան-ամռան ընթացքում էչևերիան կարող է դիմանալ բարձ ջերմաստիճանի, սակայն լավագույնը մոտ 22-27°С ջերմաստիճանն է: Ձմռանը գերադասում են 0—8°С, բայց կդիմանա նաև սովորական բնակարանի ջերմաստիճանին (18-20°С) :

Օդի խոնավությունը. էչևերիան լավ է տանում չոր օդը և կարիք չունի ցողման, դեռ ավելին ցողելը կարող է վնասել նրա արտաքին տեսքին:
Ջրելը. գարնանն ու ամռանը էչևերիային ջրում են չափավոր, ջրելու միջակայքում հողը մինչև թաղարի հատակը պիտի չոր լինի: Բույսը չի սիրում շատ խոնավություն: Աշնան և ձմռան ընթացքում ջրել հարկավոր է հազվադեպ: Ջրելու ահազանգ կարող է լինել տերևների ջրազրկումը: Հարկավոր է հետևել, որ ջուրը չընկնի վարդակի մեջ, դա կարող է բույսը փտեցնել:

Սնուցումը.գարնան-ամռան ընթացքում էչևերինան պարարտացնում են ամիսը մեկ, կակտուսների համար նախատեսված պարարտանյութերով, նշված չափի կեսով: Աշնանը և ձմռանը չեն սնուցում:

Տեղափոխումը. Բույսը տեղափոխում են ամեն տարի, թաղարի հատակին հարկավոր է լավ դրենաժ, թաղարները պետք է սաղր լինեն:

Echeveria,Էչևերիա

Ծաղկումը.լավագույն պայմանները էչևերիայի ծաղկման համար 15—18°С ջերմաստիճանն է և 12-13 ժամյա կարճ օր 50 օրվա ընթացքում: Տարբեր տեսակների համար կարճ օրերի քանակը կարող է փոփոխվել, իսկ բույսը պետք է մեծ լինի մեկ տարեկանից:

Բազմացումը. էչևերիան բազմանում է տերևներով, կտրոններով, վարդակներով, սերմերով: Կիսաթփերը` ծայրի ցողուններով:

Հիվանդություններն ու վնասատուները.Առավել հաճախ վարակվում են որդերով, ջրի ավելցուկից արմատները փտում են և բույսը մեռնում է, շատ ջրելու հետևանքով առաջանում է նաև բորբոս: Բարձր ջերմաստիճանից վարակվում են թաղիքով և որդնալվիճով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: