Հայերեն   English   Русский  

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը՝ Եվրոպայի փոխչեմպիոն


  
դիտումներ: 785

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Վրաստանի թիմին և Եվրոպայի թիմային առաջնությունում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:

Վերջին տուրում հաղթանակ տոնեցին Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսիսյանը, ոչ-ոքի խաղացին Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը: Հայաստան-Վրաստան՝ 3-1:

9 տուրերից հետո Հայաստանի հավաքականը հավաքեց 13 միավոր: Հունգարիայի և Ֆրանսիայի հավաքականները ևս հավաքեցին 13 միավոր, բայց զիջում են լրացուցիչ միավորներով:

Եվրոպայի թիմային առաջնության չեմպիոն դարձավ Ռուսաստանի հավաքականը (15 միավոր), որը վերջին տուրում ոչ-ոքի խաղաց Հունգարիայի թիմի հետ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: