Սուդանում գրեթե 2 միլիոնից ավել երեխա քաղցած է մնում. ՅՈՒՆԻՍԵՖ
դիտումներ: 1039
Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, վերը նշված երեխաներից ավելի քան 500 հազարը մահվան շեմին է գտնվում թերսնման պատճառով:
Որպես կանոն այդ երեխաները երկրի արևելքում գտնվող աղքատ շրջաններից են, որտեղ պարբերաբար բախումներ են տեղի ունենում կառավարական զորքերի և անջատողականների միջև:
Ինչպես նշել է Հեյրատ Կաբիլարին, ՅՈՒՆԻՍԵՖ-ը հնարավոր աջակցություն է ցուցաբերում թերսնման պատճառով տառապող երեխաներին՝ յուրաքանչյուր տարի 150 հազար երեխայի բուժման ուղարկելով: