Հայերեն   English   Русский  

Եվրոպայի փոխչեմպիոն շախմատի հավաքականը վերադարձավ Հայաստան


  
դիտումներ: 663

Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները վերադարձան Եվրոպայի թիմային առաջնությունից: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

շախմատի հավաքական

Շախմատի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը և Կարեն Գրիգորյանը թիմի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ Իսլանդիայից վերադարձան Հայաստան: Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը Եվրոպայի առաջնության ավարտից հետո մեկնել են Գերմանիա և չէին վերադարձել հայրենիք:

«Իհարկե Եվրոպայի թիմային առաջնությունն անցավ շատ լարված պայքարում: Նույնիսկ մրցաշարի ավարտից հետո վստահ չէինք որ մրցանակային տեղ կզբաղեցնենք: Մենք լրացուցիչ միավորներով զբաղեցրեցինք երկրորդ տեղը, որը շատ ուրախալի էր: Իմ կարծիքով մեկ պարտիան բավարար է հավաքականի անդամ զգալու համար: Այս հավաքականի կազմում խաղալը մեծ պատիվ է»,-լրագրողների հետ զրույցում ասաց հավաքականի նորեկ Կարեն Գրիգորյանը:

շախմատի հավաքական

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: