Հայերեն   English   Русский  

Իզաբելլա Յայլյանը թանկարժեք միավորներ պարգևեց Հայաստանի հավաքականին


  
դիտումներ: 672

Հյուսթոնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարն ավարտեցին 58 կգ քաշային կարգի կանայք:

Հայաստանը ներկայացնող Իզաբելլա Յայլյանը երկամարտի 201 կգ (89+112) արդյունքով 37 մասնակիցների մեջ գրավեց 15-րդ տեղը:

Իզաբելլան շատ թանկարժեք միավորներ պարգևեց կանանց Հայաստանի ընտրանուն, որը Հյուսթոնում փորձելու է պահպանել օլիմպիական երկու ուղեգրերը, իսկ հնարավորության դեպքում՝ պայքարել երրորդ ուղեգրի համար: Հիշեցնենք, որ դեռ մրցահարթակ պետք է բարձրանան 2009 թ աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը և Սոնա Պողոսյանը: Երեկ մրցեց 53 կգ քաշային Աննա Գովելյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: