Հայերեն   English   Русский  

​Անգելա Մերկելը ԵՄ-ում առավել շատ թվով փախստականներ ընդունելու ցանկություն ունեցող երկրների կոալիցիա է հիմնում


  
դիտումներ: 490

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը փախստականների խնդիրը լուծելու նպատակով պլանավորում է Եվրոպական Միության անդամ երկրներից փոքրիկ կոալիցիա հիմնել, որի անդամները պատրաստ են Թուրքիայից մեծ թվով փախստականներ ընդունել: Գրում է Russian.rt.com.-ը:

Ինչպես հայտնում է The Guardian պարբերականը, Մերկելը հիասթափված է, որ Եվրոպական Միության երկրների իր գործընկերները չեն աջակցում իր միգրացիոն քաղաքականությանը:

Իր նպատակին հասնելու համար Գերմանիայի կանցլերը պարբերականի կարծիքով՝ սկսել է այլ մարտավարություն վարել:

“Ցանկացողների կոալիցիան”, որը դեռևս 9 երկրից է բաղկացած, կոչով հանդես կգա, որի համաձայն՝ անհրաժեշտ կլինի ճնշում գործադրել քվոտաների համաձայն փախստականների տեղաբաշխմանը դեմ արտահայտվողների վրա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: