Լևոն Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում
Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենը (2834): Մեր հայրենակից Լևոն Արոնյանը (2788) 6-րդ հորիզոնականում է:
Ցանկում են նաև՝ Գաբրիել Սարգսյանը (2702), Սերգեյ Մովսիսյանը (2659) և Հրանտ Մելքումյանը (2654):
Աշխարհի 100 լավագույն կին շախմատիստների ցանկի առաջին տեղում չինուհի Հոու Յեֆանն է (2683): Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2445) 39-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2440) 44-րդը:
Աշխարհի 100 լավագույն երիտասարդ շախմատիստների ցանկի 12 -րդ տեղում գտնվում է Կարեն Գրիգորյանը (2602) , իսկ Հովհաննես Գաբուզյանը (2585) 19-րդ ում է: Ցանկում է նաև Մանուել Պետրոսյանը (2466):
Թիմային դասակարգմամբ Հայաստանը 7-րդն է: