Հայերեն   English   Русский  

​Սիրիայում 40 երեխա է մահացել ծաղկի դեմ պատվաստանյութից


  
դիտումներ: 1338

Սիրիայի հյուսիսում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի իրականացրած պատվաստումների հետևանքով, անորակ դեղորայքից մահացել է ավելի քան 40 երեխա, գրում է Вести.Ru:

Պատվաստումն անց է կացվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ, Իդլիբ նահանգում, որը սիրիական ընդդիմության հսկողության տակ է գտնվում:

Միայն Ջիջանազեում պատվաստանյութից 12 երեխա է մահացել: Տասնյակ երեխաներ էլ գտնվում են ծանր վիճակում: Նրանց մոտ սուր թունավորման ախտանշաններ են ու ալերգիկ ռեակցիաներ: Կատարվածի հետևանքով ազգային ընդդիմադիր կոալիցիայի ու հեղափոխական ուժերի ստեղծած «Ժամանակավոր կառավարությունը» հայտարարել է պատվաստումները դադարեցնելու մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: