Հայերեն   English   Русский  

​Գերմանիայի Օբերհաուզեն քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառում է տեղի ունենալու


  
դիտումներ: 595

Դեկտեմբերի 3-ին Գերմանիայի Օբերհաուզեն քաղաքի թատրոնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառում է տեղի ունենալու: Ըստ գերմանական der Westen « դեռ Վեստեն» թերթի ՝ համաշխարհային գրականության և երաժշտության ստեղծագործությունների միջոցառում է տեղի ունենալու և բացվելու է նկարիչ Անդի Սփիրայի ցուցահանդեսը:

Օբերհաուզեն թատրոնի մենակատար Հարթմութ Սթանքեն 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում իրականացված հայոց ցեղասպանությանն անդրադառնալիս ընդգծում է , որ Թուրքիայում տեղի ունեցածը ցեղասպանություն անվանելը արգելք է:

Սթանքեն Հայոց ցեղասպանության զոհերին հարգելիս ընթերցելու է Ֆրանց Վերֆելի « Մուսա լեռան 40 օրը» ստեղծագործությունից հատվածներ : Միջոցառման երկրորդ մասում տեղի է ունենալու նկարիչ Անդի Սփիրայի « Արարատ լեռան և Վանա լճի հետքերով » վերնագրով ցուցահանդեսը:

http://www.ermenihaber.am/tr/news/2015/12/02/Almanya-Ermeni-Soyk%C4%B1r%C4%B1m%C4%B1/71613





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: