Հայերեն   English   Русский  

​«Տարվա մարդ» կարող է դառնալ Իսլամական պետության առաջնորդը. Time


  
դիտումներ: 714

Time ամսագրի խմբագրությունը, ճիշտ է, այլ կարծիք ունի, բայց և այնպես «տխուր փաստ է, որ Իսլամական պետության ղեկավարը փոխել է պատմության անիվը»:

Անցյալ ամիս Միավորված ազգերի կազմակերպությունը Իբրահիմ Ալ Սամարրային հռչակեց աշխարհի թիվ մեկ թշնամի:

Մեկ տասնամյակ առաջ բոլորին անհայտ, բնակության վայր չունեցող այդ իրաքցին նույն ինքը Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին, ոչնչից դարձավ մարդկային չարիք:

Անվտանգության խորհուրդն արդեն այս շարժումը հռչակել էր որպես «աննախադեպ սպառնալիք» և նշել, որ երկրագնդի յուրաքանչյուր երկիր պետք է իր բոլոր ջանքերը գործադրի արյունախում «ԻՊ»-ը ոչնչացնելու համար:

«Նա միայն չարիք է գործել ու անհամար անմեղ մարդկաց կյանքը նրա խղճին է, բայց նա մեկն է, որը փոխել է պատմության ուղին, և այդ հարցում 2015թվականին նրան հավասարը չի եղել»,-գրում է Time-ը:

2015 թվականին Ալ Բաղդադիի հեղինակությունը շատ դեպքերում գերազանցում էր Սիրիայում սեփական միջամտությունը սկսած Վլադիմիր Պուտինին ու 900.000 փախստականների առջև դռները բացելու պատրաստակամ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:

Նա ավելի մեծ ջանքեր է գործադրել աշխարհը պատերազմի մեջ ներքաշելու հարցում, քան ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, որը մեծ դեր խաղաց հուլիս ամսին Իրանի հետ միջուկային համաձայնագրի ձեռքբերման հարցում:

Ամենասրտաճմլիկը Այլան Քուրդիի պատմությունն է տպվելու ահաբեկչի հիշողության մեջ. Թուրքիայի ծովափին ընկած 3-ամյա սիրիացի փոքրիկը վերջապես շարժեց Եվրոպայի գութը:

Այսօր ԻՊ առաջնորդի հավակնություններն ավելին են, քան երեք աշխարհամասերի հիմնական խաղացողների`

անվտանգության հարցերի շուրջ քննարկումները:

(Օբամայից մինչև Պուտին, Սաուդյան Արաբիայի առաջնորդ Սալմանից մինչև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոն):





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: