Հայերեն   English   Русский  

Հայ վետերան բասկետբոլիստները հաղթանակ են տարել Աստրախանի թիմի նկատմամբ


  
դիտումներ: 397

Ռուսաստանի Եսենտուկի քաղաքում շարունակվում է վետերան բասկետբոլիստների միջազգային մրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի վետերանների հավաքականը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Մրցումային երրորդ օրը Հայաստանի վետերանների հավաքականը 58-51 հաշվով առավելության է հասել Աստրախանի թիմի նկատմամբ:

Վետերանների հավաքականը մեկնարկային խաղում հանդիպել էր Եսենտուկի քաղաքի հավաքականի հետ և 53-47 հաշվով առավելության հասել: Երկրորդ փուլում հայ վետերանները պարտվել էին Տագանրոգ քաղաքի հավաքականին` 48-36:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: