Հայերեն   English   Русский  

2016-ի բյուջեի նախագիծը շտկվել է. որևէ համայնք 2015-ից ավելի քիչ գումար չի ստանա


  
դիտումներ: 954

ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ պատգամավոր Մարգարիտ Եսայանը հարց բարձրացրեց, թե ինչու են որոշ ՏԻՄ-երի հատկացվող սուբսիդիաները 2016-ի համար կրճատվել: Նա նշեց, որ վերջին օրերին 83 համայնքներում է եղել, զրուցել ՏԻՄ ներկայացուցիչների հետ ու արձանագրել նրանց մտահոգությունները:

Ի պատասխան՝ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, որ համայնքներին դոտացիաների տրամադրումն իրականացվում է «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի համաձայն: Նա նշեց, որ դրա համար 3 մլրդ լրացուցիչ գումար է հատկացվել: Սակայն, օրենքով սահմանված բանաձևով բաշխումներ անելուց հետո պարզվել է, որ 40 համայնքներ ավելի քիչ դոտացիա կստանան, քան 2015-ին: Վարչապետի ու ՏԻՄ ղեկավարների հետ քննարկումներից հետո լրացուցիչ 1.1 մլրդ դրամ է հատկացվել, որը կտրամադրվի այդ 40 համայնքներին:

«Վերջնական նախագծով որևէ համայնք ավելի քիչ գումար չի ստանա, քան նախորդ տարի»,- ասաց Սաֆարյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: