Հայերեն   English   Русский  

​Time ամսագիրը հրապարակել է «Տարվա մարդ» կոչման հավանական թեկնածուների ցուցակը


  
դիտումներ: 932

Այս տարի ամերիկյան Time ամսագրի վարկանիշով Տարվա մարդ կոչմանը կարող է արժանանալ 8 անձ, որոնց թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տրանսգենդեր Քեյթլին Ջեները և “Իսլամական պետություն” ծայրահեղական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին: Գրում է Cosmo.ru.-ն:

Ամսագրի կողմից հավանական թեկնածուների ցուցակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնվել է Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով չընկճվելու համար, բացի այդ ընդգծվել է վերջինիս դերը «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարի հարցում:

Ցուցակում հայտնվել է նաև ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին. որը պարբերականի փոխանցմամբ՝ որպես խմբավորման առաջնորդ՝ մարդկանց ոգեշնչել է սկսել մարտնչել հանուն ինքնիշխան խալիֆայության և ահաբեկչական հարձակումներ իրականացնել մի շարք երկրներում:

Նախկին մարզիկ Բրյուս Ջեները, որը սեռափոխության վիրահատության ենթարկվելուց հետո կրում է Քեյլթլին անունը, գենդերային ինքնության և ԼԳԲՏ համայնքների հավասարության հարցը բարձրացնելու համար բուռն քննարկումների առիթ դարձավ:

Տարվա մարդ կոչմանը կարող են արժանանալ նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած միլիարդատեր Դոնալդ Թրամփը, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, Uber ընկերության հիմնադիրներից Թրևիս Կալանիկը և Black Lives Matter շարժման ակտիվիստները, որոնք պաշտպանում են աֆրոամերիկացիների իրավունքները:

Իսկ «Տարվա մարդ» կոչմանն արժանացած անձի անունը հայտնի կդառնա արդեն դեկտեմբերի 9-ին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: