Հայերեն   English   Русский  

Ինչու չի կարելի մաքրել երեխայի ականջները մինչև 1 տարեկանը


  
դիտումներ: 1365

Յուրաքանչյուր մայրիկ միայն լավն է ցանկանում իր երեխային, սակայն ծննդատնից վերադառնալուց հետո նրանց մոտ բազմաթիվ խնդիրներ են առաջանում: Ամենից մտահոգիչը նորածնի ականջների մաքրումն է: Դա բավականին կարևոր պահ է, քանի որ նորածնի մոտ թմբկաթաղանթը շատ մոտ է գտնվում, և ականջների սխալ մաքրման դեպքում հնարավոր է անուղղելի վնաս հասցնել երեխային: Մանկաբույժները խորհուրդ են տալիս մաքրել նորածինների ականջները հետևյալ կերպ:

Ոչ մի դեպքում չպետք է մաքրել նորածնի ականջի ներքին հատվածը մինչև մեկ տարին լրանալը, կարելի է մաքրել միայն ականջի արտաքին մասերը: Փայտիկով մաքրելով նորածնի ականջի ներքին հատվածը` դուք կարող եք խախտել ինքնամաքրման բնական մեխանիզմը: Ականջի մազիկները պետք է ինքնուրույն հեռացնեն ականջակեղտը: Ականջի փայտիկներով կարելի է միայն վնաս հասցնել:

Երկրորդ խնդիրը կայանում է նրանում, որ երեխայի մոտ լսողական ալիքը շատ կարճ է, և հնարավոր է վնասել նրա թմբկաթաղանթը: Այս դեպքում կարելի է վերցնել երեխաների համար նախատեսված ականջի փայտիկներ, խոնավացվել դրանք եռման ջրով և զգուշորեն մաքրել նորածնի ականջի արտաքին մասը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: