Հայերեն   English   Русский  

Ադրբեջանի Նարդարան գյուղում շարունակվում են ձերբակալությունները


  
դիտումներ: 534

Ադրբեջանի Նարդարան գյուղում շարունակվում են ձերբակալությունները, «Թուրան» գործակալությանը հայտնել է տեղի երեց Նաթիգ Քերիմովը:

Ըստ նրա, դեկտեմբերի 17-ին ձերբակալվել է 4 մարդ, սակայն ավելի ուշ նրանցից մեկին բաց են թողել: Մյուս երկուսի ճակատագիրն անհայտ է, իսկ 4-րդ ձերբակալվածը՝ Իսլամական կուսակցության առաջին ղեկավար Ալիքրամ Ալիևի որդի Հուսեյն Ալիևը 30 օրով կալանավորվել է:

Տներում շարունակում են խուզարկում իրականացնել: Քերիմովը նշել է, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է, բայց՝ մասնակի, իսկ գազը՝ ոչ: Նարդարանցիներին սկսել են աշխատանքից հեռացնել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: