Հայերեն   English   Русский  

Ֆրանսիայի խորհրդարանը ահաբեկչության դեմ պայքարի օրինագիծ է ընդունել


  
դիտումներ: 823

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը` Ֆրանսիայի խորհրդարանը ահաբեկչության դեմ պայքարի օրինագիծ է ընդունել, որը թույլ կտա կանխել երկրի քաղաքացիների ելքը դեպի Սիրիա և Իրաք, որտեղ նրանք մտնում են գործող ահաբեկչական խմբավորումների կազմի մեջ:

Օրինագիծը ընդունվել է ձայների մեծամասնությամբ: Միայն Կանաչների կուսակցությունը չի մասնակցել քվեարկությանը` համարելով, որ օրինագիծը ոտնահարում է քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները:
Նոր օրենքի համաձայն` Ֆրանսիայի այն քաղաքացիներին, որոնց կասկածում են Սիրիայի և Իրաքի հակամարտության գոտիներ մեկնելու մտադրություն ունենալու մեջ, իշխանությունները 6 ամիս ժամկետով կարող են արգելել դուրս գալ երկրի սահմաններից: Անհրաժեշտության դեպքում այս արգելքը կարող է երկարացվել: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ Սիրիա և Իրաք մեկնած կամ նման մտադրություն ունեցող, ինչպես նաև այնտեղից վերադարձած քաղաքացիների թիվը կազմում է 930 հոգի: Նրա խոսքերով` աչալուրջ քաղաքացիների դիմումների համաձայն հնարավոր է եղել կանխել այդ երկրներ մեկնել ցանկացող 70 հոգու ելքը:







Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: