Հայերեն   English   Русский  

Ջենիֆեր Էնիսթոնը կիսվում է կյանքի և գեղեցկության վերաբերյալ իր խորհուրդներով, որոնք օգնում են իրեն միշտ երիտասարդ տեսք ունենալ


  
դիտումներ: 671

Ջենիֆեր Էնիսթոնը կիսվում է գեղեցկության այնպիսի խորհուրդներով, որոնց շնորհիվ նա միշտ երիտասարդ տեսք ունի:

Քանի որ մոտենում են տոները և դեկտեմբերին անհնար է չօգտվել համեղ և վնասակար ուտելիքներից, Goop-ը հարցրեց աստղին, թե արդյո՞ք նա ստիպված է շատ ավելի մեծ ուշադրություն դարձնել սպորտին: Ահա թե ինչպես է պատասխանում դերասանուհին այս հարցին «Հիմնականում ես առողջ սննակարգ ունեմ և մարմնամարզությամբ եմ զբաղվում: Տարիներ շարունակ այս ամենը եղել է իմ կյանքի մի մասը, իսկ այժմ դրանք իմ էության մի մասն են դարձել: Չնայած այն բանին, որ առողջ ապրելակերպի կողմնակից եմ, ես որևէ խնդիր չեմ տեսնում երբեմն ինքս ինձ երես տալ համեղ ուտելիքներով, սակայն աշխատում եմ չափն այնքան չանցնել, որ հունվարին ստիպված լինեմ կրկնապատկել մարմնամարզական վարժություններս»:

Դերասանուհին անհավատալիորեն առողջ սննդակարգ ունի: Ճաշին նա հիմնականում սնվում է միայն սպիտակուցներով հարուստ ուտեստներով և բանջարեղենով, իսկ երբեմն նաև կտրատված բանջարեղենով աղցան է նախընտրում ուտել: Էնիսթոնը, սակայն, անդրդվելի է տոմատի մածուկի հարցում և լանչին երբեք այն չի օգտագործում:

46-ամյա աստղը իր հիանալի արտաքին տեսքի համար շնորհակալ է նաև ջրին: Նա կարծում է, որ խոնավացումը և առողջ քունը շատ մեծ դեր ունեն աս հարցում: Նա նաև հոգ է տանում իր մաշկի մասին՝ աշխատելով շատ արևի տակ չմնալ: Էնիսթոնը հավատացած է, որ մեր տարիքը մի կողմից կախված է մեր սեփական զգացողություններից, իսկ մյուս կողմից այն ինքներս մեր մասին ճիշտ հոգ տանելու արդյունք է:

«Երջանիկ լինելը նույնպես գեղեցիկ լինելու և զգալու գաղտնիքներից մեկն է»,-ավելացնում է դերասանուհին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: