Իսրայելի ներկայացուցիչները ֆուտբոլի Եվրոպայի ստուգատեսների խաղերը կրկին կանցկացնեն տանը
դիտումներ: 863
Բանն այն է, որ ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն թույլատրել է Իսրայելին դարձյալ ընդունել այդ ստուգատեսների մասնակիցներին: Իսրայելի ներկայացուցիչները, ամռանը Գազայի հատվածում եղած բախումների պատճառով,
զրկվել էին տանը հանդիպումներ անցկացնելու հնարավորությունից:
Իսրայելական ակումբները Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի հանդիպումներն անցկացնում էին չեզոք խաղադաշտում:
Իսկ սեպտեմբերի 9-ին նշանակված Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Բելգիայի հավաքականի հետ հանդիպումը հետաձգվել էր: Այն կանցկացվի 2015-ի մարտի 31-ին: