Ամանորյա տորթ Լուսանկարներ
Բաղադրիչներ
Շագանակագույն շաքարավազ-150գր.
Կարագ-160գր.
Բնական յոգուրտ-50գր.
Ձու-3 հատ
Ալյուր-250գր.
Փխրեցուցիչ-1թեյի գդալ
Դարչին-2 թեյի գդալ
Մշընկույզ-1թեյի գդալ
Աղ-1/2 թեյի գդալ
Գազար-250գր.
Ընկույզ-100գր.:
Կրեմի համար անհրաժեշտ բաղադրիչներ`
Թթվասեր - 250գր.
Շաքարի փոշի - 100գր.
Կիտրոնի հյութ - 4 ճաշի գդալ:
Այս չափազանց համեղ տորթը կարող է հաճելիորեն զարմացնել ձեր հյուրերին: Բացի այս համեղ տորթի պատրաստման համար երկար ճամանակ չի պահանջվում:
Քայլ 1
Անհրաժեշտ է խառնել կարագը և շաքարավազը, ավելացնել բնական յոգուրտը: Այնուհետև խառնուրդին առանձին-առանձին ավելացնել ձվերը և լավ խառնել:
Քայլ 2
Առանձին խառնում ենք չոր բաղադրիչները (ալյուր, փխրեցուցիչ, մշընլկույզ, աղ):
Քայլ 3
Գազարը և ընկույզը մանրացնել: Ջրիկ խմորին աստիճանաբար ավելացնել չոր բաղադրիչները, գազարը և ընկույզը: Ստացված զանգվածը լավ խառնել: Տորթը հարկավոր է թխել ջեռոցում 170 աստիճանի պայմաններում` 30-40 րոպե:
Քայլ 4
Կրեմի համար խառնել թթվասերը, շաքարի փոշին և կիտրոնի հյութը: Թխած կորժերին կրեմ քսել: Ցանկության դեպքում թթվասերով կրեմը կարելի է նաև որևէ տնային մուրաբայի հետ համադրել: