Հայերեն   English   Русский  

​Ջենիֆեր Լոպեսի պարը իր երկվորյակների հետ Սուրբ Ծննդյան միջոցառման ժամանակ


  
դիտումներ: 1570

Ջենիֆեր Լոպեսը տեղադրել է լուսանկարներ, որտեղ վերջինս պարում է իր երեխաների հետ Քրիս Ջեների կազմակերպած Սուրբ Ծննդյան խնջույքի ժամանակ:

Լոպեսը կրում էր գլամուրային, նեղ, ժանյակավոր մի զգեստ և բարձր-գոտկատեղ ունեցող տաբատ: Երեխաները՝Մաքսը և Էմմեն նույնպես տոնական և շքեղ տեսք ունեին: Լինելով երգչուհի և դերասանուհի՝ Լոպեսը իր պարտքն է համարում սովորեցնել իր 7-ամյա երեխաներին գեղեցիկ երգել ու պարել: Որդու հետ լուսանկարը Լոպեսը վերնագրել է այսպես «Ես և իմ փոքրիկ տղամարդը»:

Ջենիֆեր Լոպես

Այն դեպքում, երբ երգչուհու որդին արագ և աշխույժ պարում էր, դուստրը՝ Էմմեն, նախընտրեց ավելի մեղեդային երաժշտության ներքո պարել՝ գրկելով մայրիկի իրանը: Կարելի է նկատել, որ Լոպեսի և իր դստեր մազերի հարդարանքը շատ նման է: Թերևս, դա է պատճառը, որ երգչուհին այսպես է վերնագրել դստեր հետ իր լուսանկարը «Ես և իմ փոքրիկ նմանակը»:

Չնայած այն բանին, որ Լոպեսը սպիտակ զգեստ է կրում, իսկ դստեր հագուստը սև է՝ դա բոլորովին չի խանգարում նկատել մոր և դստեր նմանությունը:

Ներկա գտնվելով այս տոնական խնջույքին և պարելով իր փոքրիկների հետ՝ Ջենիֆեր Լոպեսը չի մոռանում իր մենահամերգների մասին: Նա հավատացնում է բոլորին, որ մեծ ոգևորությամբ է լցված, քանի որ շատ է սիրում երգել և համոզված է, որ այս տարի յուրահատուկ շոու է սպասվում հանդիսատեսին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: