Հայերեն   English   Русский  

​Իրանի նախագահ. « «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպառնալիք է հանդիսանում մարդկության համար»


  
դիտումներ: 1597

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ամերիկյան «Էն Բի ՍԻ» հեռուստաալիքին տված հարցզրույցի ընթացքում ասել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպառնալիք է հանդիսանում մարդկության համար:

«ԱՄՆ-ը և մյուս երկրները տարիներ շարունակ հայտարարում են, թե պայքարում են ահաբեկչության դեմ, սակայն մինչ այժմ չեն հաջողության չեն հասել:

Հետևաբար, Իրանը կարիք չունի նրանց հրավերին, ովքեր մշտապես ձախողել են ահաբեկչության դեմ պայքարում: Իրանը ահաբեկչության դեմ պայքարում կատարել է իր մարդկային պարտավորությունը և պատասխանատվություն է կրում իր հարևանների համար:

Իրանի նախագահը վստահեցրել է, որ Իրանը «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարում Իրաքին կհատկացնի ամեն անհրաժեշտ օգնություն, ընդգծել է, որ արաբական այդ երկրում գտնվող մահմեդական սրբավայրերը պետք է լինեն պաշտպանված լինեն:
«Երբ մենք ասում ենք «կարմիր գիծ», ապա դա նշանակում է, որ մենք ահաբեկիչներին թույլ չենք տա, որ նրանք գրավեն Բաղդադը կամ Քերբելա ու Նեջեֆ քաղաքներում գտնվող շիական կրոնական սրբավայրերը: Իսլամը և աստվածային մյուս կրոնները մարդկանց կոչ են անում ձգտել խաղաղության, եղբայրության և արդարության, հետևաբար ով մյուսներին սպառնում է և վնասում է մարդկանց կյանքին ու գույքին, ոչ միայն Իսլամից այլև բոլոր երկնային կրոններից հեռու է»,- ասել է Իրանի նախագահը:
Հասան Ռոհանին, անդրադառնալով միջուկային բանակցություններին և հիմնական խոչընդոտների, Ռոհանին նշել է, որ Իրանը լրջորեն շարունակելու է բանակցությունները և վճռակամ է միջուկային հարցը կարգավորել տրամաբանական ճանապարհով, և անկասկած, այդ բանակցությունները կհանգեն վերջնական արդյունքի, սակայն դրա համար ժամանակ է հարկավոր:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: