Հայերեն   English   Русский  

ԱԻՆ–ը տոնական օրերին ուժեղացված ռեժիմով հերթապահություն կսահմանի


  
դիտումներ: 724

Նախարարի հրամանով տարածքային կառավարման և արտաքին իրավիճակների նախարարությունը 24 ժամ տարվա բոլոր օրերին աշխատում է, տոնական օրերին առավել խիստ, ուժեղացված ռեժիմով հերթապահություն է սահմանվելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Փրկարարները աշխատում են ուժեղացված ռեժիմով»,- ասաց նախարարության աշխատակիցը։

Ինչ վերաբերում է ճանապարհների անցանելիությանը, ապա նշեցին, որ կայքում տեղեկությունը ժամը մեկ թարմացվում է և այսօր ժամը 11-ի դրությամբ անցանելի են ճանապարհները:

«Եթե խնդիր լինի լրատվամիջոցների միջոցով կտեղեկացնենք հանրությանը»,-ասաց նախարարության աշխատակիցը:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: