Հայերեն   English   Русский  

2015-ի ամենահուզիչ իրադարձությունները ֆուտբոլում


  
դիտումներ: 1040

Ֆուտբոլային տարին հարուստ էր մարդկային և պարզապես հուզիչ իրադարձություններով:



Լուիս Սուարեսի զանգը քաղցկեղով հիվանդ տղային

«Բարսելոնայի» հարձակվողy անակնկալ մատուցեց Մատեո անունով մի պատանու, որը շատ ծանր հիվանդ էր: Նրան ասել էին, որ իրեն սպասվում է տեսազրույց իսպանացի բժշկի հետ խորհրդատվության համար: Սակայն իրականում էկրանի մյուս կողմում Սուարեսն էր: Սկզբում նա չէր երևում: Հետո Սուարեսն ասաց, որ երբեմն բժիշկները շատ լավ են ֆուտբոլ խաղում. «Հնարավոր է, որ դու իմ գոլերից մի քանիսը տեսել ես»: Երբ Սուարեսը միացրեց տեսակապը, տղան չկարողացավ զսպել արցունքները և լաց եղավ:




Իկեր Կասիլյասը լաց եղավ հրաժեշտի մամուլի ասուլիսի ժամանակ

Իկեր Կասիլյասը Մադրիդի «Ռեալում» անց է կացրել ավելի քան 25 տարի: 25 տարին մի ամբողջ կյանք է: Հրաժեշտ տալիս լեգենդար դարպասապահը չէր կարողանում զսպել արցունքները:



Սթիվեն Ջերարդի հրաժեշտը «Էնֆիլդին»

Աշխարհի տարբեր ծայրերից հազարավոր մարդիկ էին հավաքվել Լիվերպուլում Սթիվի Ջիի վերջին խաղը տեսնելու համար: Տրիբունայում հայտնվելու համար անհրաժեշտ էր վճարել 3000 ֆունտ ստեռլինգ, բայց երկրպագուները թքած ունեին. nրոնք պատրաստ էին վճարել որքան պետք է, միայն թե տեսնեն լեգենդին կարմիր համազգեստով: «Դու հեռանում ես որպես լեգենդ, դու կվերադառնաս որպես հերոս,« Լիվերպուլը» միշտ քեզ հետ է, դու երբեք մենակ չես լինի»,- գրված էր ավագի մարզակոշիկների վրա:



Նևիլը և Գիգսը թույլ տվեցին անօթևաններին ձմեռն անցկացնել իրենց շենքում

Պրեմիեր Լիգայի նախկին աստղերը գնել էին Մանչեսթերյան բիրժայի պատմական շենքը այն հյուրանոցի վերածելու նպատակով: Շինարարները վերանորոգման ժամանակ այնտեղ հայտնաբերել էին մարդկանց , որոնք շենքում էին ապրում անօրինական կերպով: Այդ մարդիկ ակտիվիստներ էին՝ հայտնի «Մանչեսթերյան հրեշտակներ» անունով:

Այդ մասին իմանալով ՝ Նևիլը հեռախոսազրույց ունեցավ ակտիվիստների ղեկավար Ուեսլի Հոլի հետ:

«Արտասվում եմ: Գարի Նևիլը թույլ է տվել մեզ մնալ այս տանը մի քանի ամիս ևս , մինչև ձմեռը կանցնի և պատրաստվում է օգնել մեզ նոր բնակարան գտնելու հարցում: Ես ցնցված եմ», - պատմել էր հետագայում Հոլը:



Գերմանական ակումբը երկարաձգեց պայմաանգիրը քաղցկեղով հիվանդ ֆուտբոլիստի հետ

Երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Ունիոնը» երկարաձգեց պայմանագիրը Բենջամին Կոպերի հետ, ում մոտ օրեր առաջ հայտնաբերվել է քաղցկեց:

«Կոպերը մեր անձնակաղմի կարևոր մասն է: Նրա հիվանդությունը բոլորիս համար մեծ ցնցում էր: Սակայն մենք համոզված ենք, որ նա կհաղթի հիվանդությանը և նորից խաղադաշտ դուրս կգա»,- գրել էր ակումբի մամուլի ծառայությունը:



Չավին չկարողացավ զսպել արցունքները հրաժեշտի պաշտոնական միջոցառման ընթացքում

«Բարսելոնայի» կազմում Չավիի վերջին խաղը տեղի ունեցավ հունիսի 6-ին Բեռլինում` Չեմպիոնների լիգայի եզրափակչի շրջանակում:

«Կցանկանայի թիմից հեռանալ Չեմպիոնների լիգայի հաղթողի մեդալով: Հուսով եմ՝ ընդմիշտ հրաժեշտ չենք տալիս իրար և տեսնվելու ենք նորից: Այստեղ եմ եկել 25 տարի առաջ: Շատ շնորհակալ եմ «Բարսելոնային» ու երջանիկ եմ լինել թիմի մի մասնիկը»,- ասել է Չավին «Նոու Կամպ» մարզադաշտում տեղի ունեցած միջոցառման ընթացքում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: