Հայերեն   English   Русский  

Քիմ Քարդաշյանը տեղադրում է իր որդու՝ Սեինթի առաջին լուսանկարը


  
դիտումներ: 1955

Քիմ Քարդաշյան

Վերջերս Քիմ Քարդաշյանը տեղադրել է մի լուսանկար, որտեղ երևում են իր դստեր՝ Նորթի և իր նորածին որդու՝Սեինթի ձեռքերը:

Արդեն մեկ ամիս է անցել այն օրից, երբ լույս աշխարհ է եկել Քիմ Քարդաշյանի երկրորդ երեխան: Մարդիկ անհամբերությամբ սպասում էին, թե երբ է Քիմը հրապարակելու իր նորածին փոքրիկի առաջին լուսանկարը: Չցանկանալով շատ սպասեցնել իր երկրպագուներին՝ Քիմը տեղադրեց մի լուսանկար, որը թույլ տվեց մի փոքր պատկերացում կազմել փոքրիկի մասին:

Քիմ Քարդաշյանը իր Թվիթթերյան էջում գրել է, որ Նորթը իր լավագույն ընկերն է անվանել Սեինթին այն պահին, երբ ամուր բռնել է իր կրտսեր եղբոր ձեռքը:

Չնայած երկրպագուները դեռ երկար պետք է սպասեն փոքրիկի դեմքը տեսնելու համար, այնուամենայնիվ սա շատ հաճելի անակնկալ էր Քիմի կողմից, ով բավականին զբաված էր վերջերս՝ մեծացնելով երկու փոքրիկներին և պատրաստվելով տոներին:

Աղբյուրը տեղեկացնում է, որ թեպետ Քիմն ու Քանյեն շատ հոգնած են, նրանք միևնույնն է փորձում են վայելել փոքրիկ Սեինթի հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը: Քանյեին դուր է գալիս այն փաստը, որ տանը վերջապես փոքրիկ տղա կհայտնվի, և ռեփերը արդեն իսկ մտածում է Սեինթին որևէ ստեղծագործություն նվիրելու ուղղությամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: