Հայերեն   English   Русский  

​Բարաք Օբաման Իրաքի վարչապետի հետ քննարկել է ԻՊ-ի դեմ պայքարի հարցը


  
դիտումներ: 822

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Իրաքի վարչապետ Իբրահիմ ալ-Աբադին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են “Իսլամական պետություն” ծայրահեղական խմբավորման դեմ պայքարի հարցը: Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը` հղում անելով Սպիտակ տան մամլո ծառայությանը: Գրում է Gazeta.ru.-ն:

Հեռախոսազրույցի ընթացքում Օբաման ընդգծել է, որ Իրաքի իշխանություններին անհրաժեշտ է բարելավել Նինյավա նահանգում գտնվող Մոսուլի ամբարտակի կառուցվածքային ամբողջականությունը: Այն երկրի տարածքում գտնվող ամենախոշոր ամբարտակն է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի կողմից իրականացվող օդային հարվածների հետևանքով ԻՊ-ի ահաբեկիչների կողմից ստացվող նավթային եկամուտները կրճատվել են 30%-ով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: