Հայերեն   English   Русский  

Հանրային խորհուրդը ցավակցագիր է հղել Ելենա Վարդանյանի մահվան կապակցությամբ

դիտումներ: 1975

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը իր և խորհրդի անունից ցավակցագիր է հղել ՀՀ Հանրային խորհրդի անդամ Ելենա Վարդանյանի մահվան կապակցությամբ:

Ցավակցագրում մասնավորապես ասվում է.

"Խորապես վշտացած ենք ՀՀ Հանրային խորհրդի անդամ, ՀԽ ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողովի նախագահ, Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ, պատմության գիտությունների թեկնածու Ելենա Վարդանյանի մահվան կապակցությամբ:

Հանրային խորհրդի ստեղծման օրվանից Ելենա Վարդանյանն ակտիվորեն ներգրավված է եղել խորհրդի գործունեության մեջ, մշտապես հանդես եկել ընտանիքի պաշտպանության, կանանց իրավունքների հարցերով, բարձրաձայնել Գյումրիի սոցիալական խնդիրները:

ՀՀ Հանրային խորհրդի և իմ անունից ցավակցություն եմ հայտնում Ելենա Վարդանյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին՝ այս ծանր պահին մաղթելով ուժ և տոկունություն":

Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: