Հայերեն   English   Русский  

Այս հնարքը ձեզ կօգնի քուն մտնել 60 վայրկյանում, տեսանյութ


  
դիտումներ: 1041

Քնի ամերիկացի մասնագետ բժիշկ Էնդրյուն մշակել է մի շնչառական տեխնիկա, որը մեկ անգամ կիրառելով` դուք քուն կմտնեք ընդամենը 60 վայրկյանների ընթացքում: 4-7-8 տեխնիկան պետք է կատարել օրվա ընթացքում 2 անգամ 60 օր շարունակ հասնելու համար ցանկալի արդյունքի, բայց այն չի պահանջում ոչ մի սարքավորում, և դուք կարող եք այն կատարել որտեղ էլ որ լինեք: Ըստ բժիշկ Վեիլի, որքան շատ եք կիրառում տեխնիկան, այնքան ավելի հանգստացնող կարող է այն լինել: Տեխնիկան կիրառելի է նաև բարկության պահին: Այն կատարելիս նստեք իրանը ուղիղ դիրքով:

Կատարեք հետևյալ քայլերը:

1.Արտաշնչեք բերանի ամբողջ ուժգնությամբ

2. Փակեք բերանը և քթով շնչեք հանգիստ` մտովի հաշվելով մինչև չորսը

3. Պահեք շունչը և հաշվեք մինչև յոթը

4. Ամբողջությամբ արտաշնչեք բերանով` մտովի հաշվելով մինչև ութը

5. Սա համարվում է մեկ շունչ: Այժմ շնչեք կրկին և կրկնեք հնարքն ամբողջությամբ ևս երեք անգամ` ընդհանուր առմամբ շնչելով չորս շունչ:

Հանգիստ քունն ապահովված է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: