Հայերեն   English   Русский  

Գրիպի բարդացումից հիվանդանոցում մահացել է վեցերորդ հիվանդը


  
դիտումներ: 1398

Երեւանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում նախորդ գիշեր սուր շնչառական H1N1 սուր վարակիչ շնչառական հիվանդության հարուցած բարդացումից մահացության դեպք է գրանցվել։ Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։

«Տղամարդը Ռուսաստանից էր եկել, այնտեղ երկար ժամանակ հիվանդ է եղել, հետո եկել է Գյումրի, դիմել Գյումրիի բժշկական կենտրոն, ապա իր ցանկությամբ տեղափոխվել Միքայելյան ինստիտուտ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել»,-ասաց Անահիտ Հայթայանը։

Նշենք, որ սա վերջին մեկ տարում գրիպի բարդացումից մահացության 6-րդ, իսկ այս տարվա ընթացքում 3-րդ դեպքն է։

Հունվարի 9-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել էր սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 662 դեպք, որից 219-ը` թոքաբորբ: Այսօրվա տվյալներով հոսպիտալացված է 85 հղի, որից 20-ի մոտ` թոքաբորբ: Հանրապետության վերակենդանացման բաժանմունքներում այսօրվա տվյալներով բուժում է ստանում 83 հիվանդ, որից 7-ը միացված է արհեստական շնչառական սարքին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: