Հայերեն   English   Русский  

Լոնդոնում հարյուրավոր երկրպագուներ շարունակում են երգել Դևիդ Բոուի երգերը. տեսանյութ


  
դիտումներ: 1245

Մեծ Բրիտանիայում և աշխարհի տարբեր ծայրերում մարդիկ շարունակում են հարգանքի տուրք մատուցել լեգենդար Դևիդ Բոուին:

Երեկվանից ի վեր «Նիհար Ճերմակ Դուքսի» հազարավոր երկրպագուները հավաքվել են Լոնդոնի Բրիքստոն թաղամասում և կատարում են երաժշտի անվերջ թվացող ժառանգության ամենահայտնօի ստեղծագործությունները:

Դևիդ Բոուին 20-րդ դարի մեծագույն երաժիշտներից է: Նա իր կարիերան սկսել է դեռևս 1960-ականներին և հռչակ է ձեռքբերել 1969 թվականին Space Oddity սինգլը լույս ընծայելուց հետո: Նա այն եզակի երաժիշտներից էր, որը գործել է երաժշտության ամենատարբեր ուղղություններում` արթ ռոք, պսիխադելիկ ռոք, գլեմ ռոք, էլեկտրոնային երաժշտություն և այլն: Նա նաև այն ազվադեպ երաժիշտերից է, որոնք մերժել են ընդունել ասպետի կոչում: Բոուին իր երաժշտական գործունեությունը շարունակեց մինչև կյանքի վերջին օրերը: Մահվանից ընդամենը 2 օր առաջ` իր 69-րդ ծննդյան օրը, երաժիշտը ներկայացրել էր վերջին` «Blackstar» ալբոմը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: