Հայերեն   English   Русский  

​Ազգային պարերի ուսուցում՝ Ազատության հրապարակում


  
դիտումներ: 2806

ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների ծրագրով Ազատության հրապարակում կազմակերպվել է ազգային պարերի ուսուցում: Ծրագիրն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և «Կարին» ավանդական երգի-պարի համույթի նախաձեռնությամբ՝ այդպիսով ազդարարելով նաև «Ազգային պարի դպրոց» ծրագրի մեկնարկը,

որով ազգային պարը դպրոցներում կդառնա պարտադիր առարկա:
Միջոցառմանը ներկա էր Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Ողջունելով մասնակիցներին՝ քաղաքապետի տեղակալն ընդգծել է ծրագրի կարևորությունն ու համոզմունք հայտնել, որ ազգային պարերի նկատմամբ նման ուշադրությունը արդյունքներ կտա ու կնպաստի ազգային արժեքների ոչ միայն վերականգնմանը, այլև տարածմանը:
Ազատության հրապարակում ազգային պարեղանակները մինչև ուշ երեկո համախմբել են ինչպես երևանցիներին ու աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հայերին, այնպես էլ ՝այլազգիներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: