Հայերեն   English   Русский  

​Իսլամական պետությունը ազատ է արձակել 46 թուրք պատանդների


  
դիտումներ: 1415

Շաբաթ օրը Իսլամական պետության զինյալները ազատ են արձակել երեք ամիս գերության մեջ գտնվող թուրք պատանդների:

Իսլամական պետության զինյալները հունիսին ներխուժել էին Թուրքիայի դեսպանատուն և պատանդ վերցրել 49 մարդու՝ ներառյալ երկրի գլխավոր դեսպան Օզթյուրք Իլմազին:

Պատանդների շարքում են եղել նաև դեսպանի ընտանիքի անդամները, երեխաներ և Թուրքիայի այլ քաղաքացիներ, որոնք այդ ժամանակ գտնվել են Մոսուլում տեղակայված դեսպանատանը:
Ընդհանուր առմամբ՝ պատանդներից երեքը եղել են տեղաբնիկ աշխատակիցներ, իսկ 46-ը՝ Թուրքիայի քաղաքացիներ: Թուրքական իշխանությունների տեղեկություններով՝ բոլոր պատանդները ազատ են արձակվել, իսկ Թուրքիայի քաղաքացիները վերադարձել են տուն:
Դեռևս պարզ չէ, թե ինչպես են նրանք ազատ արձակվել, սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ինտերնետային կայքում շնորհակալություն է հայտնել Թուրքիայի հետախուզական ծառայության աշխատակիցներին:
Թուրքիան պատանդների պատճառով նախազգուշանում էր զինյալների դեմ պայքարելու համար ստեղծված Միացյալ Նահանգների կոալիցիային միանալուց:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: