Դավութօղլու. Թուրքիան ԻՊ-ի 200 զինյալ է ոչնչացրել
Ըստ վարչապետի՝ իրենց գործողությունները Իրաքի և Սիրիայի տարածքում այս շաբաթ Ստամբուլում իրականացված ահաբեկչության պատասխանն են: Դավութօղլուն հայտնել է, որ իրենց թիրախում հհիմնականում եղել են Իսլամական Պետության հենակետերը Իրաքի հյուսիսում գտնվող Բաշիքա բնակավայրում, ինչպես նաև սիրիական Մարեա քաղաքը, որը գտնվում է ապստամբների վերահսկողության տակ :
Դավութօղլուն հայտնել է Անկարայում հավաքաված թուրք դեսպաններին, որ Թուրքիան շարունակում է ցամաքային հարվածներ իրականացնել ԻՊ դիրքերի դեմ, և իրենք պատրաստ են անհրաժեշտության դեպքում ներգրավել նաև երկրի օդային ուժերը:
Այն բանից հետո, երբ նոյեմբերին Թուրքիան խոցեց ռուսական ինքնաթիռը, թուրքական օդանավերն այլևս մուտք չեն գործել Սիրիայի օդային տարածք: