Դմիտրի Մեդվեդևը հայտարարությամբ է հանդես եկել
դիտումներ: 849
«Մենք կքննարկենք, թե որ ծախսերը անհրաժեշտ կլինի կրճատել, ընդ որում այժմ, ցավոք սրտի, արդեն զգալիորեն կրճատել, այլ ոչ թե այն կերպ, ինչպես արվել էր վերջերս: Կքննարկվի այն հարցը, թե ինչ նախագծերից ստիպված կլինենք հրաժարվել կամ ավելի ուշ ժամկետների համար թողնել դրանց իրագործումը», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Մեդվեդևի խոսքերը:
Ռուսաստանի վարչապետը հավելել է նաև, որ արդեն կարգադրել է նախարարություններին և գերատեսչություններին առաջարկներ ներկայացնել ծախսերի և պետական ապարատի թվի ծախսերի կրճատման վերաբերյալ: