Հայերեն   English   Русский  

​Սելին Դիոնի եղբայրը պայքարում է քաղցկեղի դեմ


  
դիտումներ: 1065

Սելին Դիոնը նոր էր հրաժեշտ տվել իր ամուսնուն քաղցկեղի պատճաոով, իսկ այժմ պարզվում է, որ երգչուհու եղբայրը՝ Դենիելը, նույնպես տառապում է այս հիվանդությամբ: Այս մասին տեղեկացրել է Դիոնի քույրը՝ Կլոդետը: Նա ասել է, որ իրենց ընտանիքի համար սա շատ մեծ հարված է: Բժիշկների խոսքով Դենիելին ապրելու հաշված օրեր են մնացել: Դենիելը, ինչպես և Սելին Դիոնի ամուսինը, տառապում է կոկորդի, լեզվի և ուղեղի քաղցկեղով, և իրենց ընտանիքը արդեն մեծ փորձ ունի հիվանդության այս տեսակի դեմ պայքարելու հարցում: Վերջերս այս ցավալի լուրը հաստատել է նաև Դիոնի ներկայացուցիչը:

Բարեբախտաբար, Սելին Դիոնը կարողանում է ուժ գտնել իր մեջ նույնիսկ այս ցավալի իրադարձություններից հետո: Երգչուհին փորձում է բացատրել իր երեխաներին, որ նմանատիպ դժվարություններն ու հիվանդությունները կյանքի մի մաս են կազմում: Մարդը չի կարող ամբող օրը լաց լինել, տառապել և խոսել միայն այդ մասին:

Հիշեցնենք, որ երեկ 73 տարեկան հասակում մահացավ Սելին Դիոնի ամուսինը՝ Ռենե Անգելիլը: Զույգը ամուսնացել է 1994 թ.-ին և երեք համատեղ որդի ունի:

Ամուսնու մահից հետո Սելին Դիոնը չեղարկել է իր՝ Լաս Վեգասում կայանալիք համերգը: Ենթադրվում է, որ երգչուհին մինչ փետրվար բեմ չի բարձրանա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: