ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն հանեցին Իրանի պատժամիջոցները
Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը հայտարարել են, թե հանում են Իրանի դեմ պատժամիջոցները, երբ ԱԷՄԳ-ն հաստատել է, որ Թեհրանը կատարել է ատոմային ծրագրի ապամոնտաժման մասին բոլոր պայմանները։
BBC-ի փոխանցմամբ, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտնել է, որ խոսքը միայն այն պատժամիջոցների մասին է, որոնք ներդրվել էին իրանական ատոմային ծրագիրը խափանելու ԱՄՆ մտադրությամբ։
Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցների չեղարկման որոշումն ուժի մեջ է մտնելու ԵՄ պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց անմիջապես հետո։ ԵՄ արտաքին գործերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մողերինին ընդգծել է, թե հանվելու են ոչ միայն ԵՄ, այլեւ անդամ պետությունների ներդրած պատժամիջոցները։
Ընթացիկ տարվա հուլիսին Իրանն ու միջազգային միջնորդների վեցնյակը հայտարարել էր, թե հասել են պատմական համաձայնության իրանական ատոմային ծրագրի կարգավորման ուղղությամբ։ Բարդագույն բանակցություններն ավարտվել էին գործողությունների համատեղ ծրագրով, իորի կատարման դեպքում հանվում էին ՄԱԿ ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ ԵՄ կողմից ներդրված պատժամիջոցները։