Հռոմի պապ Ֆրանցիսկը Ալբանիայում է
դիտումներ: 1146
Հաշվի առնելով վերջին շրջամում ծայրահեղ իսլամիստների կողմից Պապի հասցեին հնչած սպառնալիքները` մայրաքաղաք Տիրանայում կաթոլիկ աշխարհի ղեկավարի անվտանգությունը ապահովելու համար 2500 ոստիկան է աշխատում: Պապ Ֆրանցիսկը դարձավ Վատիկանի թվով երկրորդ առաջնորդը, որը այցելեց Ալբանիա: Առաջին անգամ այս երկիր էր այցելել Պապ Հովհաննես Պողոս II-ը 1993 թվականի ապրիլի 25-ին: