Հայերեն   English   Русский  

Չինաստանում արձանագրվել է վերջին 25 տարվա մեջ ամենադանդաղ տնտեսական աճը


  
դիտումներ: 885

2015թ. Չինաստանի տնտեսական աճը կազմել է ընդամենը 6.9%, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է վերջին քառորդ դարի համար: 2014թ. երկիրը 7.3 % տնտեսական աճ էր արձանագրել:

Չինաստանի տնտեսական զարգացումը, որը համարվում է համաշխարհային տնտեսության զարգացման շարժիչ ուժերից մեկը, լուրջ մտահոգությունների առիթ է դարձել միջազգային ներդրողների համար: Այս մասին հայտնում է BBC լրատվականը:

Չինաստանի կառավարությունը 2015թ.-ի համար մոտ 7% տնտեսական աճի նպատակ էր սահմանել: Վարչապետ Լի Կեցիանն ասել էր, որ տնտեսական դանդաղ աճն ընդունելի կլինի միայն այն դեպքում, եթե շարունակեն նոր աշխատատեղեր ստեղծվել: Այնուամենայնիվ որոշ վերլուծաբանների կարծիքով Չինաստանի տնտեսական զարգացման ցուցանիշն իրականում ավելի ցածր է, քան ներկայացվող պաշտոնական թվերը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: